|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքը դրսում կանգնած ցուցարարների հարցադրումներին կպատասխանի ելույթներով և քվեարկությամբ:
«Մենք որոշում ունենք քվեարկության ձևի և բովանդակության վերաբերյալ»,- ԱԺ հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` չհստակեցնելով, թե ինչպես են քվեարկելու:
Նա նշեց, որ խմբակցության անունից ելույթ կունենա և չի ցանկանում ելույթից առաջ անցնել: Ըստ Մելքումյանի՝ երկրում շատ չլուծված խնդիրներ կան և հարկավոր է հանրային հասարակական կոնսենսուս: «Շատ պետք է աշխատել, չգնալ «Ես եմ ճիշտ» ճանապարհով: Չէ՞ որ մենք խորհրդարանական երկիր ենք, և բոլոր լծակները օգտագործել ենք` լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց նա:
Հարցին` որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` ի՞նչ ասելիք ունեն դրսում կանգնած հազարավոր քաղաքացիներին, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ամեն ինչին մեր ելույթներում և մեր քվեարկությամբ պատասխան կտանք»: