|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորել են «Նովիչոկ» գազով: Այդ առնչությամբ Коммерсантъ FM-ը զրուցել է քիմիկոս Վիլ Միրզայանովի հետ, ով համարվում է «Նովիչոկ» նյութի ստեղծողը:
Ուշագրավ է, որ նա ասել է, որ տվյալ գազի կիրառումը Մեծ Բրիտանիայի եղանակային պայմաններում դառնում է ուղղակի անիմաստ: «Նրանք չեն իմացել այդ նյութի ֆիզիկա-քիմիական հատկությունները: Այն կարելի կիրառել միայն, երբ օդը չոր է, միայն նման պայմաններում»,- նշել է քիմիկոսը:
Նրա խոսքով` նյութը կիրառվել է մարտի 4-ին, երբ Մեծ Բրիտանիայում մառախուղ էր:
«Միայն հիմարի մտքով կարող էր նման բան անցնել: Դա մեծ սխալ էր»,- հավելել է Միրզայանովը: