|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գեւորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա: «Ալերգիա ունեմ, ծուխ չեմ կարողանում շնչել»: «Ընչի ընդդիմադիր մարդն ալերգիա՞ կունենա»,- չէր հանգստանում Մարուքյանը:
Ասել էիք, թե տեղյակ չեք, որ «ՔՊ»-ն նման ակցիա է անելու. կարո՞ղ ենք ասել, որ ծխաց ոչ միայն ԱԺ-ն, այլեւ «Ելքը», այսինքն` ձեր միջեւ կամուրջներն այրվեցին՝ հարցրինք Թանդիլյանին։ «Ամեն ինչ քննարկման թեմա է»: Ե՞րբ եք քննարկելու։ «17-ից հետո. կփորձենք ստանալ մեկնաբանություններ»: Ապահարզա՞ն կլինի։ «Եզրակացնելը Ձեր իրավունքն է, ես նման բան չասացի»: Փաշինյանը մեզ ասել է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու թեման փակված չէ, ե՞րբ եք առաջադրելու՝ հարցրինք Մարուքյանին։ «Դեռ չգիտեմ, եթե ասել ա, որ փակված չի, ուրեմն փակված չի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: