|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց պատասխանել, թե ինչ դրական արդյունքներ է արձանագրել` որպես նախարար:
Հարցին` բացի աղմկահարույց նախագծերից, ինչ-որ դրական բան կարո՞ղ է նշել, որ համակարգում իրականացրել է, նա պատասխանեց. «Ես կցանկանայի այդ մասին չխոսել: Դրական արդյունքները պետք է գնահատեն ղեկավարները և ժողովուրդը»:
Իսկ թե ո՞ւմ նկատի ունի` ղեկավար ասելով, Ալթունյանը չպատասխանեց:
Հարցին` ի՞նչ է կարծում, կշարունակի՞ պաշտոնավարել, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, գնում եմ աշխատանքի` որպես ժամանակավոր պաշտոնակատար»:
Ալթունյանն ասաց, որ պլաններ կան, գերակա խնդիրներ կան, և նշանակություն չունի` ով այդ գերակա խնդիրները կիրականացնի և կյանքի կկոչի:
Հարցին էլ` ցանկություն կա՞, որ Դուք կատարեք, պատասխանեց. «Այո, ես այդ ուժն ունեմ»: