|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Յուլյա Սկրիպալի քրոջը` Վիկտորյային, բրիտանական վիզա չտրամադրելու պատճառների տեքստը: Ըստ գործակալության` հյուպատոսին զարմացրել է Վիտորյայի այցի նպատակը:
« Ա) Չկա որևէ վկայություն առ այն, որ նախկինում Դուք Մեծ Բրիտանիայում արդեն այցելել եք Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Բ) Ներկայումս Սերգեյ Սկրիպալը չի ցանկանում հյուրեր ընդունել: Գ) Չկա վստահություն այն բանում, որ Յուլյա Սկրիպալի համար ցանկալի է Ձեր այցը»,- ասվում է հյուպատոսական բաժնից ստացված նամակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը РИА Новости-ին ասել էր, որ «Սկրիպալի գործի» շուրջ ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունների պահվածքը, որոնք թաքցնում են տուժածներին արտաքին աշխարհից, հրաժարվում են համագործակցել և պատասխանել հարցերին, վկայում է այն մասին, որ նրանք թաքցնելու բան ունեն: