|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վերջերս թողարկել էր նոր՝ KKWxMario համատեղ կոսմետիկ արտադրանքը: Այդ մասին Քիմ ու Մարիոն զրուցել են Refinery29-ի հետ:
Հայտնի է դարձել, Քիմն ու Մարիոն իրենց արտադրանքի որոշ տեսակներ կոչել են «Հայկական» եւ «Ալբանական»՝ շեշտելով իրենց արմատները:
Լրագրողի հարցին, թե «ինչո՞ւ են որոշել ընդգծել իրենց ազգությունը արտադրանքի մեջ», Քիմը պատասխանել է. «Երկուսս էլ զգում ենք, որ մեր ժառանգությունը խոր նշանակություն ունի մեզ համար: Մենք այդ մասին անընդհատ խոսում ենք»:
Քիմը նաև պատմել է, որ Հայաստան այցի ժամանակ իր հետ եղել է Մարիոն: «Մենք միշտ խոսում ենք մեր մշակույթների մասին: Մտածեցինք, որ հրաշալի կլինի, եթե ստվերաներկերն անվանենք այն անուններով, որտեղից եկել ենք»,- նշել է նա: