|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր-Երևան-Երևան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը` 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում երթուղին ապօրինի ուղևորափոխադրողներից ազատելու համար:
«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթևեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետևողական և դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետևանքով»,-ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել ենք բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում