|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից 2-ը պարտություն կրեցին: 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Քիլս Բրոտոնս Ջոսին, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը զիջեց մոլդովացի Դորին Բուկսային:
91 կգ քաշային Նարեկ Մանասյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Գերմանիան ներկայացնող Լուչիան Ֆելիքսին եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Նարեկ Մանասյանը: