|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայում թալանել են «Բինբանկ»-ի մասնաճյուղերից մեկը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մոսկվայի ժամանակով ժամը 18:10 բանկ են ներխուժել անհայտ անձինք, զենքով սպառնացել բանկի աշխատակիցներին, հափշտակել գումար և անհետացել: Ոստիկանությունը արդեն հայտնաբերել է այն մեքենան, որով հանցագործները տեղաշարժվել են: Ըստ նախնական տվյալների, հանցագործներին հաջողվել է 100 հազար դոլար թալանել: