|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձևը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր»։
Ըստ Asbarez-ի՝ Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի և Կալիֆորնիայի տարածքում հայերը ապրիլի 24-ին ոգեկոչել են հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած ահռելի ոճիրները` միաժամանակ խոստանալով հզորացնել ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը:
«Այս բանաձևը առիթ է Կալիֆորնիայի ժողովրդի համար՝ հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր հայ զոհերին և պահանջելու իր ղեկավարներից, որ դատապարտել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ուրանալու յուրաքանչյուր փորձ»,-ասել է Ֆրիդմանը:
Նա տվյալ բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ: