|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանին և ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ Ռուբեն Քեշիշյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ազգային գործիչների՝ Արգենտինայի հայ համայնքի պահպանմանն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հայանպաստ գործունեությունը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին:
Խաչիկ Տեր-Ղուկասյանը ներկայացրել է մեկ տարի առաջ Արգենտինայի հայ համայնքի ութ կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված ԱՀՀՀ կառույցի իրականացրած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
Քննարկվել են Արգենտինայում 2018թ. Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100, Երևանի 2800, ՀՀ սփյուռքի նախարարության 10 ամյակների հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցեր:
Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ (ԱՀՀՀ) կազմակերպության նախագահը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը նախարարության հետ, հոբելյանական օրերին մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, ֆլեշմոբեր կազմակերպել: