|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրք երգչուհի Զուհալ Օլջայը 10 ամսով ազատազրկվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր երգում հիշատակելու համար։
Ըստ DHA-ի՝ դեռևս 2016 թվականին նա փոխել էր երգի բառերը՝ արտասանելով «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ` սուտ։ Մի օր այս կյանքը կավարտվի, և դուք կասեք՝ սա երազ էր»։
Երգչուհուն նաև մեղադրել են կատարման ընթացքում միջնամատ ցույց տալու համար։
Օլջայը կտրականապես մերժել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ միջնամատ ցույց է տվել հանդիսատեսներից մեկին, ով ելույթի պահին նկատողություն է արել իրեն։ Նա երգի բառերը փոխելու իր որոշումը բացատրել է նրանով, որ այդպես հանգերն ավելի լավ են հնչում: