|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 18-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները. հայտնում է ТАСС-ը:
Քվեաթերթիկների 99,84 տոկոսի հաշվարկի արդյունքում գրանցված նախնական արդյունքների համաձայն՝ ռեկորդային ցուցանիշով ընտրություններում հաղթել է գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը` ստանալով 76,66 տոկոս ձայն:
Երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը՝ 11,80 տոկոս ձայնով, երրորդ տեղը՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոսով, չորրորդ տեղը`«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության թեկնածու Քսենյա Սոբչակը՝ 1,67 տոկոս ձայնով:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 67,49 տոկոս: