|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Արծվիկ Մինասյանի խոսքով` փաստաթուղթը նպատակ ունի ամբողջացնելու մինչ այժմ եղած, ոլորտում ձեռնարկված և ընդունված իրավական փաստաթղթերի ուղղությամբ արված աշխատանքները, նախանշել հիմնական ուղղությունները: Փաստաթուղթը նախատեսում է միջոցառումների շարք մինչև 2022 թվականը: Հիմնական ֆինանսական բեռը դրված է դրամաշնորհների և ներքին ռեսուրսների վրա:
Նախագիծը հաստատվեց: