|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արժանի տղա ա. Խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրելուն:
«Սահմանադարական դատարանը նենց ա, որ... Ձեզ ասեմ` Հրայրը նենց ազնիվ տղա ա, ես անձամբ ճանաչում եմ: Ինքը միշտ անելու ա էն, ինչ ճիշտ ա, ինքն իրան չի կեղծի երբեք»,- ասաց նա:
Սարոյանը նորմալ է համարում այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը դեռ մի քանի օր առաջ հանրապետական էր: Ըստ նրա` դա չի խանգարի, որ նա անաչառ կատարի ՍԴ նախագահի լիազորությունները:
«Բոլորս էլ ճանապարհ անցել ենք: Բոլորս պետք ա ճանապարհ անցնե՞նք, թե՞ չէ, էդ սահմանադրական նախագահին խո օդից չե՞նք բերելու, դնենք»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ես վստահ եմ, որ Հրայրը մաքուր ճիշտ տղա ա ու ճիշտ որոշումներ կընդունի»:
Հարցին` քաղաքական հրահանգ կլինի՞ ՍԴ նախագահին, պատասխանեց. «Չէ, չի լինի, տենց չի ըլնում»: