|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հարցազրույցին, որում նա չի բացառել, որ կընդունի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը: «Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում: Մարդը պարզ ասեց»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ կընդունի առաջարկը երիտասարդ քաղաքական լիդերներին իր փորձը հաղորդելու համար, Սարոյանը նշեց. «Դրանից էլ լավ բա՞ն»։
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Սարգսյանը նույն բանը չի արել, նա արձագանքեց. «Նախկինում գործերը խառն էր, զբաղված էր շատ»։
Սարոյանն անդրադարձավ նաև «Ելք»-ի՝ ժողովրդին փողոց դուրս բերելու և դրանով Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հարցին։ «Ժողովուրդը պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»- նշեց նա: