|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի տարածքների մեծ մասը ադրբեջանական պատմական հողերն են. նման անհեթեթ հայտարարությամբ Նովրուզի օրը կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
АПА-ն հայտնում է, որ Ալիևն իր խոսքում նշել է, որ դա պատմական իրողություն է, որի մասին պետք է տեղյակ լինի Ադրբեջանի երիտասարդությունը:
Այսպիսով` Ալիևը, այսպես կոչված, «ադրբեջանական պատմական տարածքների» հաշվին շարունակում է իր քարոզարշավը` ուղղված առաջին հերթին երկրի ծայրահեղական շրջանակներին: Հարկ է նշել, սակայն, որ այս անգամ Ալիևն ավելի մեղմ է եղել իր հայտարարություններում և չի խոսել Երևանը գրավելու մասին: