|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռացել է իր պաշտոնից: ԱՄՆ նախագահի որոշմամբ` նրան կփոխարինի Մայք Պոմպեոն:
Այդ մասին Թրամփը հայտարարել է իր թվիթերյան էջում՝ գրելով. «Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն կդառնա մեր նոր պետքարտուղարը: Նա ֆանտաստիկ աշխատանք կիրականացնի: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր մատուցած ծառայության համար: Ջինա Հասպելը կդառնա ԿՀՎ նոր՝ առաջին կին տնօրենը: Շնորհավորում ենք բոլորին»: