|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 12-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ գազալցակայանում, մեքենա է պայթել, կա տուժած, և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և հոգեբանական աջակացության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու 2 հասցեի մոտ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ը: Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: