|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել չվախենալ մարդկանցից, ովքեր կհաջորդեն իրեն նախագահի պաշտոնում. հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ շատ հիմարություններ է լսել իր`պաշտոնից հեռանալու մասին: «Ինչո՞ւ եք այդքան վախենում, որ ինձնից հետո իշխանության կգան մարդիկ, ովքեր կցանկանան ավերել այն ամենը, ինչ ես ստեղծել եմ վերջին տարիներին: Գուցե, ընդհակառակը, այդ մարդիկ կցանկանան Ռուսաստանը դարձնել առավել հզոր, ապագա ստեղծել երկրի համար և հարթակ` գալիք սերունդների դաստիարակության համար»,- ասել է Պուտինը։