|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի Գյանջա քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո տանը հայտնաբերվել է տանտիրուհու՝ Նաթելա Քաթիբլիի այրված մարմինը. հայտնում է АПА-ն:
Օպերատիվ-որոնողական գործողությաննների արդյունքում պարզվել է, որ կնոջը կողոպտելու նպատակով սկզբում խեղդել են, ապա այրել։ Հանցագործության կատարման մեջ կասկածվել է սպանվածի հարևանը՝ նախկինում դատապարտված Էլչին Մուստաֆաևը։
Մուստաֆաևի խոսքով` հարևանուհուց խնդրել է 3 մանաթ, սակայն Նաթելա Քաթիբլին վիրավորել է իրեն և պահանջել դուրս գնալ։ Ի պատասխան` հարբած Մուստաֆաևը կնոջը հարվածով տապալել է գետնին եւ, փորձելով խեղդել, կտրել է կոկորդը, իսկ սպանության հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է նրա տունը։