|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձառու մարդ է և հարգանքով է վերաբերվում նրանց, ում հետ համագործակցում է: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC-ին տված հարցազրույցում:
Պուտինին հարցրել են` ինչո՞ւ է Թրամփը հատուկ հարգանքով վերաբերվում իրեն: «Ես չեմ կարծում, որ նա անձամբ իմ հանդեպ հատուկ հարգալից վերաբերմունք ունի: Ես կարծում եմ, որ նա փորձառու մարդ է, մեծ փորձ ունեցող գործարար և հասկանում է, որ եթե կարիք կա որևէ մեկի հետ գործակցային հարաբերություններ հաստատել, ապա պետք է հարգանքով վերաբերվել ներկա կամ պոտենցիալ գործընկերոջը, այլապես ոչինչ չի ստացվի»,- ասել է Պուտինը: