|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղեկատվական պատերազմ է հայտարարել հաղորդավար Անդրեյ Մալախովին։ Դերասանը նամակ է գրել Россия հեռուստաալիքի ղեկավարությանը՝ պահանջելով արգելել իր մասին ցանկացած տեղեկատվության կիրառումը։ Առաջին հերթին խոսքը «Մալախով. ուղիղ եթեր» թոք–շոուի մասին է. հայտնում է eg.ru-ն:
Ջիգարխանյանին զայրացրել է այն, որ հաղորդավարը փորձել է արդար ներկայացնել իր նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային։ Դերասանը կասկածում է, որ նրանք համաձայնեցված են գործում։ Ամեն դեպքում` այդպես է պնդում Վիտալինայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը։