|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ»-ը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը: «Ժամանակի» տեղեկություններով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Նկատենք, որ Գևորգյանն արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում: Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի՞ նոր կառավարությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: