|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Դեռ անցյալ շաբաթ, երբ Ազգային ժողովում տեղի էր ունենում ՍԴ անդամի ընտրություն, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Թովմասյանից հետաքրքրվել է՝ վերջինս եղե՞լ է ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության հիմնադիր ու վարչության անդամ, բայց ստացել է բացասական պատասխան:
Պարզվում է՝ Թովմասյանը ճիշտ չի ներկայացրել իրականությունը:
Իրականում Հրայր Թովմասյանը ոչ միայն եղել է Ժառանգություն ընդդիմադիր կուսակցության անդամ, այլ նաեւ 2005 թվականին կուսակցության երրորդ համագումարի ժամանակ ընտրվել է վարչության անդամ:
2007-2012 թվականներին Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը շատ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թովմասյանի այդ շրջանի կենսագրությունից, նաեւ հայտնել, թե ինչ բուռն ընդդիմադիր գործունեություն էր ծավալում Թովմասյանը Ժառանգությունում, հետո ինչպես հայտնվեց իշխանական թեւում եւ ինչ հակասություններ առաջացան Ժառանգության եւ Հրայր Թովմասյանի միջեւ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: