|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բերիո Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանն այցելել է ազատագրված Դեր Զոր քաղաքը: Սրբազանն ազգային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել է Դեր Զորի նահանգապետի հետ եւ նրան փոխանցել Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի ողջույնները:
Այնուհետեւ արքեպիսկոպոսն այցելել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի: Ավերված եկեղեցում հնչել է հոգեհանգստի աղոթք բոլոր նահատակների համար:
Ինչ վիճակում է գտնվում հայկական եկեղեցին, այս եւ այլ մանրամասներ է ներկայացնում Սիրայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը: