|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, և ըստ նրա` եթե այդ ժամանակահատվածում լինի ժողովրդի կամաարտահայտությունը, ապա ինքը երաշխավորում է, որ կլինի իշխանափոխություն։ «Եթե լինի ժողովրդի կամաարտահայտություն, կարճ ժամանակ է պետք դա իրականացնելու համար», - հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` «Ելք»-ի նպատակն է արձանագրել եղած խնդիրը ու դրա լուծման համար ժողովրդին դիրքորոշում արտահայտելու հնարավորություն տալ։
Հարցին` չի՞ բացառվում, որ «Ելք»-ը համախմբի հասարակությանը, բայց ապրիլի 16-ին պարզվի, որ Սերժ Սարգսյանը չի հավակնում վարչապետի թեկնածությանը, այդ դեպքում ինչպե՞ս է վարվելու «Ելք»-ը, Փաշինյանը պատասխանեց. «Նման սցենար ես այս պահին հավանական չեմ համարում։ Նման սցենար միայն հավանական եմ համարում ժողովրդի կամաարտահայտության դեպքում»։
Նա հայտարարեց, որ ավելի քան վստահ են՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, քանի որ վաղվա արտահերթի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը վկայում է՝ «անցում ենք կատարում վարչապետական դիկտատուրայի համակարգի, իսկ նման համակարգ միայն Սերժ Սարգսյանի համար կարող է լինել»: