|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Ինժեներական քաղաք» ստեղծելու մասին հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Ըստ նախարարի` «ինժեներական քաղաք» ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական ծառայություններ արտահանող երկիր: Ծրագիրը կստեղծվի Բագրևանդի փողոցում` 3 հեկտար տարածքի վրա, պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ` 21,2 միլիոն դոլարի ներդրումով:
Որոշումը հաստատվեց:
Մեկ այլ որոշմամբ` կառավարությունը հաստատեց «Խելացի քաղաք» ստեղծելու մասին նախագիծը, որով սահմանվում են «Խելացի քաղաք» ստեղծելու տեսլականը, զարգացման սկզբունքները, ուղղությունները, ակնկալվող արդյունքները: «Խելացի քաղաք»-ը, ըստ որոշման նախագծի, մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումները քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ ու հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար: