|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 24-ին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած՝ լուսանկարիչ Զոհրապ Մարգարյանի` արցախյան տարեգրությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին։
Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ իր ելույթում Կարո Քեբաբջյանը կարևորել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։ Այնուհետև Արցախի մշտական ներկայացուցիչը Զոհրապ Մարգարյանին է փոխանցել ԱՀ ԱԳ նախարարի շնորհակալական նամակը և ղարաբաղյան շարժման հոբելյանին նվիրված հուշամեդալը՝ կարևորելով անվանի լուսանկարչի ներդրումը արտերկրում Արցախի ճանաչելիության բարձրացման գործում։
Միջոցառմանը մասնակցել են Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Միայցյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցչության և Լիբանանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ։