|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքների թեման մի կերպ «սղացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դեղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ մասնավոր զրույցներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժգոհելով, որ Լևոն Ալթունյանն իր աշխատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»,-գրում է թերթը: