|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որում նա պատրաստակամություն էր հայտնել «հանուն հայրենիքի» մանկահասակ աղջկա զոհ տալ: Այս հայտարարությանը հաջորդել էին հավաքվածների ծափահարությունները:
«Ինչպիսի անխղճություն է։ Բա ծափե՞րը։ Շարունակեք շարժվել դեպի «երջանիկ խելագարություն»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ իր կուսակցության ժողովի ժամանակ Էրդողանն անդրադարձել էր ռազմական գործողություններին, ապա բեմ էր հրավիրել կարմիր բերետով` լացակումած մի մանկահասակ աղջկա և ասել. «Կարմիր բերետավորները չեն լացում։ Եթե այս աղջիկն էլ զոհվի կռիվներում, նրան կփաթաթենք մեր դրոշի մեջ։ Աղջի'կս, դու ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»։
