|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 25-ին, ժամը 02:10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 34-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի 35 GA 723 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին. վարորդը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր՝ 1988 թ. ծնված Ռ. Մ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
ԱԻՆ մամուլի ծառայություն