|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողը վիրահատվել է Բերդի զինվորական հոսպիտալում, հետո` տեղափոխվել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
«Բժիշկների հսկողության ներքո է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք, իսկ թե ինչ հանգամանքներում, դեռ հստակ չէ: