|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Sհamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
«Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի և Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: