|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը շարունակում է զարմացնել իր անհեթեթ քայլերով. այժմ էլ հերթը հասել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ, երկար տարիների գործիչ Գասպար Կարապետյանին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել Բելգիայում գործող «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է АПА-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Նշվում է, որ Կարապետյանը 2014-2018 թվականներին բազմիցս այցելել է Արցախ, «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» դեմ կոչեր է հնչեցրել և միջազգային մակարդակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարոզչությամբ զբաղվել:
Հիշեցնենք, որ վերջերս Կարապետյանի նախաձեռնությամբ Արցախ էին այցելել և պաշտոնական հանդիպումներ ունեցել եվրոպացի մի շարք պատգամավորներ: