|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ, ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանական մեծամասնությունն է, հետեւաբար՝ դա նախ կնշանակի պայքար ՀՀԿ-ի դեմ, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը, որի մասն է կազմում նաեւ «Ելք»-ը, լեգիտիմ չէ, եւ պետք է ցրել։ Մինչդեռ ժամանակին «Ելքն» ընդունել է ընտրությունների արդյունքները»։