|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, իր ելույթներով և գործունեությամբ չի զիջում հորը:
Ըստ Demokrathaber-ի՝ նետաձգության դասընթացների ամենամյա միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Բիլալը վերացական հայտարարությունն է հնչեցրել՝ պնդելով, որ ոմանք փորձել են իրենց «օկուպացնել» մշակույթի միջոցով:
«Դեռ 100 տարի չի անցել, սակայն մեր երկիրն օկուպացնել, մասնատել և մեզ պառակտել ցանկացողները իրենց նպատակը փորձեցին իրականացնել մշակույթի միջոցով: Ձախողության հասնելով՝ նրանք դա իրականացրին երաժշտության, արվեստի, ուտել-խմելու սովորությունների և, իհարկե, սպորտի միջոցով»,- հայտարարել է նա: