|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Շերեֆլիքոչհիսար շրջանում հարձակվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շտաբի վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ ազգայնամոլների կողմից իրականացված հարձակման ընթացքում երկու հոգի տեղում ձերբակալվել է: Նրանք կրակ են բացել շենքի ուղղությամբ: Կրակոցների ձայներն անհանգստացրել են շրջակա շենքերի բնակիչներին, որոնք էլ դիմել են ոստիկանություն:
Հարձակման հետևանքով նյութական վնասներ են հասցվել կուսակցության շտաբի շենքին: