|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայում 79 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ բժիշկ, մաշկաբան Հակոբ Կոթողյանը՝ «Անթև Հակոբը»: Այդ մասին համացանցի իր էջում տեղեկացրել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը:
Նա նշել է, որ երկիրը կորցրել է ամենանշանավոր մաշկաբաններից մեկին: «Աստված հոգին լուսավորի»,- հայերեն գրել է մեջլիսի պատգամավորը:
Հակոբ Կոթողյանը ծնվել է 1939 թվականին Պոլսում: Դպրոցը դեռ չավարտած՝ նա սկսում է աշխատել արծաթի մշակման արհեստանոցում, որտեղ էլ դժբախտ պատահարի հետևանքով կորցնում է ձեռքը: Հիվանդանոց տեղափոխված Հակոբին բժիշկներն ապրելու հույս չեն տալիս: Վիրահատությունից հետո օրեր շարունակ նա մնում է անգիտակից վիճակում, սակայն հրաշքով դուրս է գալիս կոմայից: Հետագայում մեկ ձեռք ունենալու համար ստանում է «Անթև Հակոբ» մականունը: