|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառում, իբրև թե կանխել են հայկական կողմի դիվերսիոն փորձը: Լուրերին զուգահեռ` նաև տեսանյութ էր տարածվում, որը, ըստ ադրբեջանցիների տրամաբանության, «հաստատում» է դիվերսիոն փորձի մանրամասները: Սակայն տեսանյութն ավելի շատ ժպիտ կարող է առաջացնել ադրբեջանական տրամաբանության կառուցողականության շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է շրջանառվող լուրերին՝ գրելով. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, դիվերսանտներն ո՞ւր են»։