|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է 13 ոչխար և 5 գառ: Իրինդի գյուղապետ Բարսեղ Հեբոյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը:
«Գայլերի ոհմակը մտել է անասնագոմ ու տեղում ամբողջ հոտը հոշոտել: Առավոտյան մեր համագյուղացիներից մեկն արթնացել, գնացել է գոմ ու տեսել՝ բոլորը հոշոտված են: Երկու ոչխար է կենդանի մնացել, այն էլ՝ վերջին շնչում են, շուտով կսատկեն: Ի դեպ, առաջին անգամ է, որ ոհմակը մտնում է անասնագոմ: Եղել են դեպքեր, որ դաշտում արածող հոտի վրա են հարձակվել, բայց դեռ գյուղի կողմ չէին հասել»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ, բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել գիշերը, և մարդիկ չեն տուժել: