|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ողջունելով ներկաներին՝ բանակի հրամանատարը նախ շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ապա ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությունը:
Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող հետագա աշխատանքների վերաբերյալ: