|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահի թեկնածու, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով այցով ԱՄՆ-ում է, թվարկել է երկրի խնդիրները: Ըստ նրա` դրանք են՝ «ծանր աշխատանքով չվաստակած» նավթային գումարները, սեփականության վատ պաշտպանությունը և կոռուպցիան. հայտնում է РИА Новости-ն:
«Տնտեսական աճը ժողովրդավարություն չբերեց Ռուսաստան: Դրա համար երեք պատճառ կա: Նախևառաջ` նավթային փողերը: Մենք այդ գումարները ծանր աշխատանքով չենք վաստակել, պետք է սովորել հարգել աշխատանքի արժանապատվությունը»,- ասել է Սոբչակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:
Ըստ նրա` տնտեսությունը չի բարգավաճի, եթե չպաշտպանվի մասնավոր սեփականությունը:
«Երրորդը, ինչպես նաև առաջին, երկրորդ ու մնացյալ խնդիրները, կոռուպցիան է... Ռուսաստանը դրախտ է կոռումպացված պաշտոնատար անձանց համար»,- ասել է Սոբչակը: