|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր Դիլիջանի ուսումնական կենտրոնին: Նախարարի խոսքով` կառավարությունն անցյալ տարի լուծարեց «Դիլիջանի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում էր ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Այդ կենտրոնն ուներ բավական լավ գույք, և Ճամբարակ համայնքի ղեկավարը դիմել էր նամակով, որպեսզի համակարգիչներ տրամադրեն իրենց:
«Խնդրում ենք կառավարության թույլտվությունը, որպեսզի այդ գույքը, որի մեջ են մտնում համակարգիչներ, նվիրաբերենք Ճամբարակ սահմանամերձ համայնքին»,- ասաց Վարդան Արամյանը:
Որոշումն ընդունվեց: