|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոստիկանությունը ամփոփ տեղեկատվություն է հրապարակել 2017թ ընթացքում հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի վիճակի մասին:
Ըստ իրականացված վերջին ուսումնասիրությունների` աշխարհում թմրամիջոցների ապօրինի սպառման և արտադրության իրավիճակը, ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա էապես չի փոխվել: Կազմակերպված հանցավոր խմբերի բազմազանությունը և հանցավոր հարուստ կենսափորձը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս լուրջ մարտահրավեր են իրավապահ մարմինների համար: Միաժամանակ աշխարհում արձանագրվել է կանաբիսի խմբի թմրամիջոցներ օգտագործելու արդյունքում բուժման կարիք ունեցող անձանց թվի աճ: Ուսումնասիրությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ կանաբիսը հնարավոր է դառնում է մարդու առողջության համար ավելի վտանգավոր, քան առաջ էր: Դա ապացուցվում է նրանով, որ շատ երկրներում ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր դիմում են բշկի օգնությանը կապված կանաբիսի օգտագործումից առաջացած խանգարումների հետ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են: Այնքանով որ, իրենց ծավալներով և մասշտաբներով դրանք ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդների, անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:
ՄԱԿ-ի 2014թ. «Թմրամիջոցների մասին համաշխարհային զեկույցը» հստակ արտացոլում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համաշխարհային շարժը: Ըստ այդ զեկույցի երկրագնդի 15-64 տարեկան բնակչության մոտ 250 միլիոն մարդ /գրեթե 20-ից 1-ը/ գոնե մեկ անգամ օգտագործել են արգելված թմրամիջոց: Ըստ զեկույցի` նախորդ հաշվետու տարվա համեմատ աշխարհում թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թվաքանակը աճել է մոտ 3 միլիոնով, սակայն հաշվի առնելով երկրագնդի բնակչության աճը`կարելի է եզրակացնել, որ թմրամիջոց օգտագործածների տեսակարար կշիռը մնացել է նույնը:
1.կանեփ (կանաբիս)` 148.7 մլն մարդ
2.ամֆետամինային հոգեխթանիչներ` 33.4 մլն մարդ
3.ափիոնային խմբի թմրամիջոցներ (հերոին, մորֆին և ափիոն)` 48.9 մլն մարդ
4.կոկաին` 13.3 մլն մարդ:
Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է միջինը 200 հազար մարզ:
Աշխարհում քրեական հանցագործությունների զգալի մասը կատարվում է թմրամիջոցների ազդեցության տակ կամ թմրամիջոց ձեռք բերելու նպատակով:
Չնայած, համաշխարհային հանրության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետությունը առայժմ դեռևս բարձր չէ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը` կապված տարբեր երկրներում տեղի ունեցող ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացիոն գործընթացների հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլոր երկրների և շահագրգիռ ծառայությունների բազմակողմանի համագործակցություն:
2017թ. 12 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 1271 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 1008 դեպքի դիմաց: Գրանցվել է վարչական իրավախախտումների 309 դեպք` նախորդ տարվա 12 ամիսներին հայտնաբերված 274 դեպքի դիմաց /:
Գրաֆիկ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և իրավախախտումների պատկերը
|
ՀՀ քր. օր-ի հոդվածներ |
2016 թ. 12 ամիս |
2017 թ. 12 ամիս |
|
|
266-274 հոդվածներ |
1008 |
1271 |
|
|
266 հ |
527 |
612 |
|
|
Այթ թվում |
266 հ 1 և 2 մասեր |
480 |
573 |
|
266 հ 3 մաս |
37 |
17 |
|
|
266 հ 4 մաս |
10 |
22 |
|
|
|
267 հ |
3 |
4 |
|
267.1հ |
39 |
127 |
|
|
268 հ |
436 |
526 |
|
|
269 հ |
3 |
2 |
|
|
270 հ |
0 |
0 |
|
|
272 հ |
0 |
0 |
|
|
273 հ |
0 |
0 |
|
|
274 հ |
0 |
0 |
|
Աղյուսակ 1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները` ըստ ՀՀ քր. օր-ի հոդվածների
Նշված 1271 դեպքերից 612-ը թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման դեպքեր են /ՀՀ քր. օր.-ի 266-րդ հոդված/:
Թմրամիջոցների, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 557 անձ, որից 57-ը` նախկինում դատապարտված անձիք են /2016թ. 12 ամիսներին՝ 464-ը, որից 41-ը` նախկինում դատապարտվածներ/, 29-ը` օտարերկրացի են /2016թ. ` 22-ը/, 20-ը կանայք են /2016թ. ` 11-ը/ և 6-ը` անչափահաս /2016թ.`3-ը/:
ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի հատկանիշներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 136 անձ /2016թ. ՝ 94 անձ/:
2016թ. 2017թ.
|
|
անձինք |
անձինք |
|
Ընդամենը |
464 |
557 |
|
Անչափահաս |
3 |
6 |
|
18-ից 24 տարեկան |
63 |
74 |
|
25-ից 29 տարեկան |
66 |
87 |
|
30-ից 49 տարեկան |
236 |
285 |
|
49-ից բարձր |
96 |
105 |
|
Այդ թվում կին |
11 |
20 |
|
Օտարերկրացի |
22 |
29 |
Գրաֆիկ 2. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման հետ կապված հանցագործությունների պատկերը /ՀՀ քր. օրր-ի 266 հոդված/
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ <>-ից, ՀՀ > պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն 2017թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել և փորձաքննության է ներկայացվել 151 կգ 506 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 343,49446 գրամ հոգեմետ նյութ, 1651,61 միլիլիտր պրեկուրսոր, 2016թ. համապատասխանաբար՝ 19 կգ 700 գրամ թմրամիջոց, 33,6 գրամ հոգեմետ նյութ, 414,6 միլիլիտր պրեկուրսոր:
|
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԸ |
2016թ. /գր/ |
2017թ. /գր/ |
|
Մարիխուանա |
3677,291 |
13678,431 |
|
Կանեփ |
7622,84 |
10413,441 |
|
Կանեփի բույս |
905 հատ |
6405 հատ |
|
Հաշիշ |
322.137 |
491,919 |
|
Հաշիշային յուղ |
72,364 |
110,0035 |
|
Կակաչի ծղոտ |
|
54,12 |
|
Ափիոն |
6588.684 |
17667,073 |
|
Ացետիլացված ափիոն |
10.267 |
30,7398 |
|
Հերոին |
5,36 |
104031,02 |
|
Կոկաին |
14.34268 |
139,9 |
|
Ամֆետամին |
|
0,51 |
|
Մետամֆետամին |
1281,67262 |
2766,01308 |
|
Կոդեին |
3.828357 |
71,93255 |
|
Մեթադոն |
10.950448 |
33,28783 |
|
Դեզոմորֆին |
5,8638 |
1,6489 |
|
Տետրահիդրոկանաբինոլ |
1,5699138 |
14,479156 |
|
Բուպրենորֆին |
12,422052 |
1,744752 |
|
Ֆենտանիլ |
|
0,000225 |
|
Հիդրոմորֆոն |
|
0,174 |
|
Մորֆին |
19,63 |
- |
|
Մեֆեդրոն |
7,48 |
- |
|
Մեթիլոն |
7,43 |
- |
|
Ծխախոտային կրիչ /սպայս/ |
|
907,96135 |
|
Տիլիդին |
|
2 |
|
ԼՍԴ |
|
0,000340 |
|
Տրիմեպերեդին |
|
0,002 |
|
ՄԴԱ |
|
0,00708 |
|
ՄԴՄԱ |
25,2408 |
0,3039 |
|
a-PVP |
|
34,831 |
|
AM /N/-2201 |
|
50,5 |
|
MDMB /N/ - 2201 |
|
0,53 |
|
MBA /N/ - CHM |
|
826,6 |
|
MBA /N/ - BZ-F |
|
93,03 |
|
MMB /N/ - BZ-F |
|
84,9 |
|
4 FA |
|
0,6 |
|
ADB-FUBINACA |
10.16 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
19699,5337028 |
151506,682258 |
<> ՀՀ օր-ի 110.1-րդ և 110.2-րդ հոդվածների հատկանիշներով 2016թ. հայտնաբերվել է իրավախախտման 1 դեպք, 2017թ. հայտնաբերված 2 դեպքի դիմաց, իսկ նույն օրենքի 44.1-րդ և 44.2-րդ հոդվածների հատկանիշներով 2016թ. հայտնաբերված 273 դեպքի դիմաց 2017թ. արձանագրվել է 307 վարչական իրավախախտման դեպք:
ՀՀ ոստիկանության 2017թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 2-րդ կետի պահանջների համաձայն` 2017թ. օգոստոսի 7-ից 31-ը հանրապետության ողջ տարածքում և սեպտեմբերի 11-ից 17-ը ներարյալ Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում անց է կացվել <> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն էր` հայտնաբերել և ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից ապօրինի աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
Միջոցառման անցկացման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 83 տոննա 837 կգ վայրի աճած կանեփի և 59,5 կգ կակաչի կանաչ զանգված /<> ամբողջ միջոցառման ընթացքում` 73 տոննա 780կգ կանեփի և 56,5 կգ կակաչի կանաչ զանգված/:
Տնամերձ 21 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 136,1 կգ կշռով կանեփի 2547 բույս /2016թ.` 20 հողամասերից 186,7 կգ կշռով 757 բույս/:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 3424,32 գրամ «մարիխուանա», 4 մլ. «դեզոմորֆինով լուծույթ», 49,3 գրամ «կոկաին», 0,5 գրամ «մետամֆետամին», 9,15 գրամ «սփայս», ինչպես նաև տարբեր տեսակի հոգեմետ 13 հաբ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 միավոր հրազեն, որից 1 հատ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 8 փամփուշտով, 1 հատ «COMBAT-PP» գազային ատրճանակ` 6 փամփուշտով 15 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի և 26 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ազդանշանային ատրճանակի փամփուշտ, 4 հատ 9 մմ. տրամաչափի փամփուշտ, 1 փամփշտատուփ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 28 միավոր հրազեն, որից` 2 նռնականետ, 9 փամփշտատուփ, 36 նռնակ, 4 հրապայթուցիչ, 1 գնդացիր, 62 պայթուցիչ, 2 հրազենի փող և 3889 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:
Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 107 հետախուզվող, թմրամիջոց գործածելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 26 անձ: