|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելու հարցում:
«Արմեն Սարգսյանն անձամբ դեռ պատասխան չի տվել՝ ընդունե՞լ է նախագահի թեկնածու դառնալու` ՀՀԿ առաջարկը, թե՞ ոչ, ուստի Դաշնակցությունն էլ դեռևս չունի որոշում: Քանի դեռ Արմեն Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել, իսկ մենք սպասում ենք նրա որոշմանը, մենք էլ վերջնական որոշում չունենք: Ամեն դեպքում` ես չեմ տեսնում պատճառ, որ բացարկ հայտնենք այս անձին: Այն բոլոր խնդիրները, որոնք մենք կարևորում ենք նոր Հայաստանի համար, համահունչ են Արմեն Սարգսյանի մոտեցումների հետ»,- նշեց Ռուստամյանը։
Անդրադառնալով այն քննադատություններին, որ, ըստ էության, նախագահն այլևս շատ իրավունքներ չունի, և նախագահի ինստիտուտը ձևական է լինելու, պատգամավորն ասաց. «Մեզ օդ ու ջրի պես պետք է անաչառ և անկողմնակալ անձնավորություն, ով կլինի Սահմանադրության երաշխավորը, կհետևի, որօրենքներն ու որոշումները չհակասեն Սահմանադրությանը: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը լավ է պատկերացնում այս խնդիրները»։