|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեկնարկել է ԱԺ 6-րդ գումարման հերթական նիստը: Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկում է փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, հրավիրվել արտահերթ նիստ` Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու թեմայով:
«27 պատգամավորների ստորագրություն է հարկավոր: «Ելք»-ը ստորագրելու է: Կոչ ենք անում այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են ստորագրել թանկացումների վերաբերյալ արտահերթ հրավիրելու համար, անել դա»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց, որ իրենց խմբակցությունը միանալու է ստորագրահավաքին: ««Ծառուկյան» դաշինքը կմիանա և կմասնակցի «Ելք»-ի գործընկերների ստորագրահավաքին: Այդ օրենքի վերաբերյալ մեր կարծիքները ընդհանրություն ունեն: Բացի այդ` կառավարությունը խոստացել էր, որ փոփոխություններ կանի օրենսգրքում, բայց ուշացնում է և գոնե կոսմետիկ փոփոխությունների էլ չի գնում»,- նշեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Աչքներս լույս, մի հատ էլ արտահերթ կլինի»: