|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ մամուլի ծառայություն