|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ 26-րդ տուրի «Էվերթոն»-ի հետ խաղում կլինի իր թիմի մեկնարկային կազմում: Այս մասին նախախաղային ասուլիսի ընթացքում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը.
«Անկասկած, Մխիթարյանը վաղը կլինի մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է Օբամեյանգին, ապա դեռ հստակ չեմ կարող ասել: Մխիթարյանն ու Օբամեյանգը խաղացել են միասին, իրար շատ լավ գիտեն, և ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան համագործակցել իրար հետ այնպես, ինչպես «Բորուսիա»-ում»,- ասել է մարզիչը:
«Արսենալ»-«Էվերթոն» խաղը տեղի կունենա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: