|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Դավոսում անցկացված համաշխարհային տնտեսական համաժողովում արդյունքների վերաբերյալ: Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նախանշվել են համագործակցության ուղղություններ:
Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին` 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:
ՀՀ ԱԳ, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարներին, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման նպատակով: